UNICA կինոփառատոնը երիտասրդ կինոնկարչի աչքով
Կարծում եմ յուրաքանչյուր երկրի համար կարևոր է կինոյի ասպարեզում ձեռքբերումները, քանի որ դա ըստ իս մշակույթի պահպանման կարևոր տարերից է:
UNICA կինոփառատոնը, ես ևս համարում եմ միջմշակութային կարևոր շփման առիթ, քանի, որ այն ներկայացնում է տարբեր երկրների ֆիլմարտադրությունը մեկ դահլիճում:
Փառատոնը ես նաև համարում եմ մշակութային շփման կարևոր կետ, քանի որ այստեղ հավաքվում են տարբեր երկրներից, որը արդեն շատ բան է ասում, և կարողանում են իրար հետ խոսք փոխանցել, շփվել, տեսնել ճանաչել, մեկը մեկի մշակույթը աշխատանքները, գնահատել դրական ու բացասականն կողմերը:
Սակայն կարծում եմ փառատոնը հիմնված լինելով անցյալի վրա պետք է երիտասարդության պրապագանդա լինի՝ ճիշտ ուղի ցույց տալ երիտասարդներին, միջազգային մակարդակով դիրքորոշել դեպի ճշմարտացի կինոաշխարհը: Երիտասարդների հոսք չկա՝ ինչ խոսք ողջունելի է տարեցների ներկայությունը, սակայն պետք է նկատելի լինի նաև երիտասարդների այցը որպեսզի փորձի փոխանցումը ծառայի իր նպատակին:
Ինչ խոսք UNICA կինոփառատոնը ինձ համար նոր ձեռբերում էր և կարծում եմ այն դեռ մեծ առաքելություններ ունի կատարելու երիտասարդներին ավելի հասու ու հետաքրքիր լինելու և դեպի միջզագային կինոյի չափանիշները ուղորդելու և ուսանելու համար:
- Emma Karapetyan
[Ֆոտո մի մանրուք է պատկերված Dragon Spasov.]